Բաժիններ՝

Կադաստրի կոմիտեն ավարտել է բնակավայրերի օդային լուսանկարահանումը

Կադաստրի կոմիտեն ավարտել է Հայաստանի բնակավայրերի օդային լուսանկարահանումը: Կառավարության նիստում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հայտնեց, որ լուսանկարներում կարող են տեսնել մինչև 2021 թվականի կառուցված բոլոր ինքնակամ շինությունները:

«Այս պահի դրությամբ տվյալների մշակման փուլում ենք գտնվում: Մենք կարող ենք ֆիքսել, որ 2021 թվականին ամբողջ Հանրապետության տարածքը նկարահանվել է»,- ասաց Թովմասյանը:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն իր հերթին նշեց, որ հնարավորություն են տալու քաղաքացիների ինքնակամ շինություններն օրինականացնել մինչև Քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենսգրքերում փոփոխությունների մասին օրենքը ուժի մեջ մտնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031