
Սուրեն Պապիկյանը մտերիմներին սկսել է տեղավորել ՊՆ-ում

Դեկտեմբերի 6-ին 168.am-ը գրել էր, որ աշխատանքից ազատել են ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանին:
168.am-ի տեղեկություններով, Սարգսյանին արդեն փոխարինող են գտել. ՊՆ գլխավոր քարտուղար է նշանակվելու Համլետ Բատիկյանը, ով դեկտեմբերի 7-ին ազատվել էր փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից:
Մեր տեղեկություններով, Բատիկյանը համարվում է ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը:
Նա աշխատել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ որպես գերատեսչության գլխավոր քարտուղար: