Բաժիններ՝

Արցախում կորոնավիրուսի 62 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 1 մահ. 14 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է

Դեկտեմբերի 7-ին կատարվել է 541 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 83 վարակակիր:

Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 44-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 26 137 քաղաքացու հետազոտություն, որից 4328-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արձանագրվել է 1 մահվան դեպք՝ 56-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր սուր շնչական անբավարարություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, 2-րդ աստիճանի շաքարային դիաբետ, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս