Բաժիններ՝

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրն անցնող տարին հաջողված է համարում

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն անցնող տարին հաջողված է համարում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արթուր Դավթյանը շեշտեց, որ գոհ էր 2021 թվականի արդյունքներից։ Մարզական տարին լի էր հաջողություններով, քանի որ մարմնամարզիկը մասնակցեց թե՛ Եվրոպայի առաջնությանը, թե՛ Օլիմպիական խաղերին։

«Այս տարին հաջողված էր ինձ համար, քանի որ դարձա Եվրոպայի չեմպիոն և Օլիմպիական խաղերում էլ բրոնզե մեդալ նվաճեցի: Անհաջողություն եմ համար այն, որ չկարողացա Տոկիոյում ոսկե մեդալ նվաճել»,- առանձնացրեց նա:

Մարմնամարզիկի խոսքով` Օլիմպիական խաղերում իր հաջողության գրավականը Հայաստանի հավաքականն էր, ընտանիքը, ընկերները։

Գալիք` 2022 թվականի առաջնահերթությունը, մարմնամարզիկի համար աշխարհի առաջնությունում մեդալ նվաճելն է, քանի որ ինքն արդեն ունի Օլիմպիական խաղերի և Եվրոպայի առաջնության մեդալները, սակայն աշխարհի առաջնություններում դեռ բախտ չի վիճարկվել մեդալ նվաճել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս