62 հոգով գերի են հանձնվել 4-7 հոգու, նրանց նկատմամբ ոչ միայն քրեական գործեր չեն հարուցվել, այլև՝ նրանք հերոսներ են. փաստաբանը հակադարձում է Ալեն Սիմոնյանին

Ալեն Սիմոնյանը այսօր ստել է բոլորիդ՝ ասելով թե քրեական գործեր են հարուցվելու բոլոր այն զինծառայողների վերաբերյալ, ովքեր զենքերը դրել և կամովին գերի են հանձնվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը, որն իրականացնում է 62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալ, փոխգնդապետ Արսեն Ղազարյանի պաշտպանությունը։

«Խծաբերդի մոտ, մինչև ատամերը զինված 62 զինծառայողներ, առանց մեկ փամփուշտ կրակելու գերի են հանձնվել 4-ից 7 ադրբեջանցու: Կրկնում եմ՝ 62 հոգով գերի են հանձնվել 4-7 հոգու: Նրանց նկատմամբ ոչ միայն քրեական գործեր չեն հարուցվել, այլև՝ նրանք հերոսներ են»,- գրել է Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031