Ռուսաստանում մեկ օրում COVID-ի նվազագույն թվով դեպքեր են հայտնաբերել հոկտեմբերի կեսերից ի վեր
Ռուսաստանում կորոնավիրուսային վարակով նոր հիվանդացածների օրական աճը կազմել է գրեթե 31 հազար 96. սա հոկտեմբերի կեսերից ի վեր նվազագույն ցուցանիշն է: Այդ մասին վկայում են ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները, որը հրապարակվել է դեկտեմբերի 7-ին:
Մոսկվայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2573 նոր դեպք. սա 18 տոկոսով պակաս է նախօրյակի՝ դեկտեմբերի 6-ի ցուցանիշից: Սանկտ Պետերբուրգում հայտնաբերվել է 2381 դեպք, Մոսկվայի մարզում՝ 2208: Այս տարածաշրջաններում նաեւ նկատելի է նոր հիվանդացածների օրական աճի նվազման միտումը:
Անցած օրա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 1182 հիվանդ: Ամենաշատ մահացածները բաժին են ընկնում Մոսկվային՝ 94 մարդ, Մոսկվայի մարզին՝ 52 եւ Պետերբուրգին՝ 51: Ընդամենը Ռուսաստանում համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 9 մլն 864 հազար 845 դեպք: Մահացել է 283 հազար 644 մարդ, ապաքինվել է 8 մլն 565 հազար 91 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում դուրս է գրվել 34 հազար 615 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: