Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»․ տնտեսական հեռանկա՞ր, թե՞ պանթուրանական քաղաքական նախագիծ․ «Լույս» հիմնադրամ
Վերջին ամիսներին Ադրբեջանն ու Թուրքիան տարբեր միջազգային հարթակներում հետևողականորեն հանդես են գալիս այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» լոբբինգով։ Ընդ որում, Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք անցկացնելու իրենց քաղաքական նկրտումները հմտորեն քողարկում են տնտեսական հիմնավորումներով՝ փորձելով միջազգային հանրության շրջանում տպավորություն ստեղծել, թե իբր այդ միջանցքը էական նպաստ է բերելու Արևելք-Արևմուտք առևտրաշրջանառությանն ու բեռնափոխադրումներին։
Հիմնվելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի ծանրաբեռնվածության և տնտեսական արդյունավետության ուսումնասիրության վրա՝ սույն վերլուծության արդյունքում եկել ենք այն եզրակացությանը, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» կամ Նախիջևանի միջանցքը տնտեսական տեսանկյունից որևէ էական արժեք չի ներկայացնում։ Այն զուտ քաղաքական նախագիծ է, որը միտված է սպասարկելու Թուրքիայի և Ադրբեջանի պանթուրանական աշխարհաքաղաքական շահերն ու ծրագրերը։
Ամբողջությամբ՝ այստեղ․