«Մարդիկ հասկանում են՝ իշխանության առաջարկած օրակարգը սպառնում է իրենց ֆիզիկական անվտանգությանը». Անդրանիկ Թևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ ընդդիմությունը դիմում է հանրային մոբիլիզացիայի, աշխատում է հանրության հետ, թե որքանով այդ ամենն արդյունք կտա՝ խոսակցության այլ թեմա է:
«Տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններով մենք վիճակագրորեն արձանագրել ենք ավելի քան կիսով չափ ձայների անկում իշխող ուժի կողմից, նրանց մոտ ձայները կրկնակի իջել են: Մարդիկ արդեն հասկանում են, որ այն օրակարգը, որն առաջարկում է այս իշխանությունը, ուղղակի սպառնում է իրենց անձնական ու ֆիզիկական անվտանգությանը: Մարդկանց խաբել են «խաղաղության դարաշրջանի» մասով, կոռուպցիայի ու թալանի մասով, հասարակությանը խաբել են հայ-ռուսական հարաբերությունների մասով, թե ամեն ինչ կարգին է: Նաև հասարակությանը խաբել են, թե իբր նախկինների դեմ պայքարելով՝ իրավիճակը փոխում են: Մի կողմ թողնենք, լավ են, թե վատը նախկինները, բայց նույն ՏԻՄ ընտրություններում տեսանք, որ տարբեր նախկին ՀՀԿ-ականներ ու «տասովչիկներ» աշխատում էին իշխանության կողմից: Իրենք նախորդ իշխանությանն ասում էին՝ շատ վատ են, բայց Ջերմուկ քաղաքում առաջադրել էին ՀՀԿ-ականի որդու»,- շեշտեց Անդրանիկ Թևանյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում