Մենք գալիս ենք ո՛չ թե քաղաքական, այլ՝ աշխատանքային թիմով. Դավիթ Համբարձումյան
Մասիս խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Շնորհակալություն եմ հայտնում դեկտեմբերի 5-ին կայացած Տեղական ինքնակառավարման ընտրություններում Ձեր վստահության քվեն «Դավիթ Համբարձումյան» դաշինքին տալու համար:
Ձեր ընտրությամբ Դուք տվեցիք անցած 5 տարիների ընթացքում մեր կատարած աշխատանքի գնահատականը:
Ձեր ընտրությամբ որոշեցիք, թե ում եք վստահում Մասիս խոշորացված համայնքի կառավարումն առաջիկա հինգ տարիների ընթացքում։
Ձեր ընտրությամբ հնարավորություն տվեցիք մեզ՝ իրագործելու մեր ծրագրերը, որոնք միտված են Մասիս խոշորացված համայնքի կայացմանն ու զարգացմանը:
Ձեր ընտրությամբ պարտավորեցրիք մեզ՝ աշխատել ու առաջնորդվել այն սկզբունքով, որն ի սկզբանե որդեգրել ենք:
Չնայած ընտրությունը քաղաքական գործընթաց է, սակայն ﬔնք գալիս ենք ո’չ թե քաղաքական, այլ՝ աշխատանքային թիմով, համայնքի համաչափ զարգացման կառավարչատնտեսական համալիր ծրագրով:
Մեր ուշադրության կենտրոնում է լինելու համայնքի յուրաքանչյուր բնակավայր, յորաքանչյուր բնակիչ՝ անկախ իր քաղաքական դիրքորոշումից:
Մենք առաջնորդվելու ենք Մասիս խոշորացված համայնքի համաչափ զարգացումն ապահովելու հավատամքով:
Մեր ﬔծ և փորձառու թիմը պատրաստակամ է շարունակել համայնքի
զարգացման ծրագրերը՝ խոշորացված համայնքում զարկ տալով տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը:
Մենք խոստացել ենք և ապացուցելու ենք:
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ…
Սիրով՝ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ