Ռուսաստանը և Հնդկաստանը հրաժարվել են դոլարից զենքի պարտավորագրեր կնքելիս
Ռուսաստանը եւ Հնդկաստանը հրաժարվել են դոլարից փոխվճարումներ կատարելիս, բոլոր վճարումներն արվում են ռուբլով կամ ռուփիով:
Այդ մասին դեկտեմբերի 7-ին Հնդկաստանում լրագրողներին հայտնել է «ՌոսօբորոնԷքսպերտ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւը: «Ավանդույթի համաձայն, մենք բոլոր գործարքները դոլարով ենք նշում հաշվարկի հարմարության համար: Իրական աշխատանքում «ՌոսօբորոնԷքսպերտ»-ը գործնականում 100 տոկոսով հրաժարվել է ամերիկյան արժույթով վճարումից: Ինչ վերաբերում է Հնդկաստանին, ապա բոլոր փոխվճարումները կատարվում են ռուբլով կամ ռուփիով:
Բացի այդ, մենք ակտիվորեն կիրառում ենք օֆսեթային նախագծերը, որոնք առկա են նաեւ այսօր ստորագրված պարտավորագրային փաստաթղթերում: Դա նորմալ ժամանակակից պրակտիկա է, համաշխարհային շուկայի միտումներից մեկը»,-ասել է Միխեեւը: Նրա խոսքով՝ նման մոտեցման դեպքում «մեզ մոտ վճարումների ուշացման վտանգ չի առաջանում մեր գործընկերների առջեւ ստանձնած պարտավորագրային պարտավորությունները կատարելու ժամանակ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: