Բաժիններ՝

ՌԴ խաղաղապահները 9 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Լեռնային Ղարաբաղ

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտ են հասցրել ավելի քան 9 տոննա մարդասիրական բեռ Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչների և բազմազավակ ընտանիքների համար։Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը: Նախօրեին մարդասիրական բեռը հավաքվել էր Մոսկվայում բարեգործական կազմակերպությունների կողմից և ՌԴ ՊՆ Իլ-76 ինքնաթիռով տեղափոխվել էր Երևան, որտեղից էլ ՌԴ խաղաղապահ զորակազմի շարասյան կազմում հասցվել էր Ստեփանակերտ:

Հումանիտար օգնության շրջանակում 5 հազար երեխայի համար նախատեսված են ամանորյա խաղալիքներ, գույք՝ մանկապարտեզների համար, անկողնային պարագաներ, հագուստ, կոշիկներ, դպրոցական պարագաներ: Խաղաղապահները կհամակարգեն ու ապրանքները հասցեական կբաշխեն:

Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի համատեղ հայտարարությամբ սահմանված պայմանավորվածությունների համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրադադարի ռեժիմ է սահմանվել Լեռնային Ղարաբաղում:

Լեռնային Ղարաբաղում հրադադարը վերահսկելու համար տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս