«Չկա Հայաստան առանց Արցախի». Ասպրամ Կրպեյանը երդվեց. Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միտումնավոր անջատել parliament.am-ով հեռարձակման ձայնը Ասպրամ Կրպեյանի երդման ժամանակ, առնվազն անբարոյական սրբապղծություն է:

Ասպրամի երդման տեքստը.

«Հարգելի ընդդիմադիր գործընկերներ,

Սիրելի հայրենակիցներ,

Հանուն համազգային նպատակների իրագործման, հանուն ազատ, անկախ և միացյալ Հայաստանի` երդվում եմ
հավատարիմ մնալ հորս` Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դավանած սկզբունքներին և բացառիկ, անմնացորդ նվիրումին առ Հայրենիք:
կատարել 2020թ. նոյեմբերի 10-ի լուսադեմին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տվածս երդումը` հանուն պատմական արդարության, համազգային միասնության և արժանապատվության վերականգնման:

Քանզի չկա Հայաստան` առանց Արցախ և չկա Արցախ` առանց Հայաստան:

Հավերժական Հայաստան լինելու է»»։

Տեսանյութեր

Լրահոս