Բաժիններ՝

Պաղեստինը մտադիր է համալիր կերպով վերանայել Իսրայելի հետ հարաբերությունները

Պաղեստինի ղեկավարությունը որոշում է ընդունել վերանայել հարաբերություններն ու ձեռք բերված համաձայնություններն Իսրայելի կառավարության հետ: Դեկտեմբերի 6-ին այդ մասին հայտնել է WAFA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նախագահ Մահմուդ Աբասի հայտարարությունը։

Այս նախաձեռնության մասին Մահմուդ Աբասը տեղեկացրել է մի շարք արտասահմանյան պետությունների դեսպանների եւ ղեկավարների: Մասնավորապես, նա այդ մասին հայտնել է Պակիստանի վարչապետ Իմրան Խանին եւ Պաղեստինում Հնդկաստանի դեսպան Մուքուլու Արյային: Նամակում ասված է, որ «Պաղեստինի ղեկավարությունը կվերանայի ոչ միայն Իսրայելի հետ հարաբերություններն, այլեւ երկու երկրների միջեւ ստորագրված համաձայնագրերը»:

Իսրայելի նկատմամբ Պաղեստինի նոր քաղաքականության մանրամասները չեն ճշտվում: Մինչդեռ Աբասի խոսքով՝ «չնայած այն բանին, որ Իսրայելն ագրեսիվ քաղաքականություն է վարում, շարունակելով բնակավայրերի կառուցումը եւ հարձակվելով Պաղեստինի քաղաքների եւ գյուղերի բնակիչների վրա: Պաղեստինը ձգտում է պահպանելու տարածաշրջանի կայունությունը:

2020 թականի նոյեմբերին Պաղեստինը եւ Իսրայելը վերականգնել են համագործակցությունն անվտանգության ոլորտում: Սակայն երկու երկրների միջեւ հաշտւթյան գործընթացը 2014 թվականից դադարեցված է՝ մինչեւ 1967 թվականի պատերազմը գոյություն ունեցած սահմանները ճանաչելուց Իսրայելի հրաժարվելու պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս