
Շանհայում մկրատով տղամարդու հարձակման հետևանքով ինը մարդ է վիրավորվել

Շանհայում ինը մարդ Է վիրավորվել մկրատով զինված տղամարդու հարձակման հետեւանքով: Ինչպես հայտնում է տեղական «Պենպայ» լրատվական ռեսուրսը, միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին օրվա երկրորդ կեսին Պունդունի նոր շրջանում։
Կանչից հետո երկու րոպե անց ժամանած՝ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հարձակվողին. նա 26-ամյա երիտասարդ է, որը հաշվառված է երկրի մի այլ տարածաշրջանի հոգեբուժական կլինիկայում եւ վերջերս է ժամանել Շանհայ: Միջադեպի հետեւանքով վիրավորվել է ինը մարդ, այդ թվում երկու ոստիկաններ, որոնք մասնակցել են ձերբակալմանը: Ներկայումս նրանք բոլորը գտնվում են հիվանդանոցում: Արտակարգ պատահարի պատճառների մասին տեղեկատվություն չկա: Հետաքննությունը շարունակվում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: