Բաժիններ՝

Լեհաստանը Բելառուսի սահմանապահներին մեղադրել է ճայթռուկներ նետելու մեջ

Բելառուսի սահմանապահները ճայթռուկներ են նետում Լեհաստանի հետ սահմանի վրա: Այդ մասին հայտնում է Լեհաստանի Սահմանապահ ծառայությունը: «Սահմանի այն տեղամասում, որը պահպանվում է Նարեւկայի Սահմանապահ ծառայության ստորաբաժանման կողմից, բելառուսական ծառայությունների աշխատակիցները նետել են ձայնային ճայթռուկներ»,-ասվում է Սահմանապահ ծառայության հաղորդագրության մեջ:

Լեհ սահմանապահների տվյալների համաձայն, անցած օրվա ընթացքում գերանցվել է Բելառուսից Լեհաստան անօրինական սահմանահատման 35 փորձ: Տարեսկզբից նմանօրինակ 38 հազար փորձ է եղել: Վերջին ժամանակներս Լեհաստանի եւ Բելառուսի սահմանին կուտակվել են մի քանի հազար անօրինական միգրանտներ՝ ակնկալելով հայտնվել Եվրամիության երկրներում: Լեհաստանի իշխանությունները խստացրել են սահմանների պահպանումը, կենտրոնացրել են զինվորականների եւ կանխում են երկրի տարածք թափանցելու անօրինական միգրանտների փորձերը՝ Մինսկին մեղադրելով միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ:

Մինսկը բոլոր մեղադրանքներ հերքում է, հայտարարելով, որ Լեհաստանը բռնի կերպով միգրանտներին վտարում իր տարածք եւ արհեստականորեն բորբոքում է փախստականների հետ կապված իրադրությունը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն այլեւս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկա «ո՛չ փող, ո՛չ ուժեր», հաղորդել էՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս