Բաժիններ՝

Ճապոնացի տիեզերական զբոսաշրջիկը որոշել է վերադառնալ Բայկոնուր և ծառ տնկել

Ճապոնացի տիեզերական զբոսաշրջիկ Յուսակու Մայեդզավան չի կարողացել, Գագարինի կողմից սկիզբ դրած ավանդույթի համաձայն, ծառ տնկել Բայկոնուրի տիեզերագնացների ծառուղում եւ պլանավորում է թռիչքից հետո վերադառնալ եւ դա անել: Այդ մասին նա հայտնել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում: «Մենք չենք կարողացել ծառ տնկել այն պատճառով, որ այժմ ցուրտ է եւ Երկիրը սառել է բայց մենք մտադիր ենք կա՛մ եւս մեկ անգամ այստեղ ժամանել, կա՛մ որեւէ մեկին խնդրել, որպեսզի նա ծառ տնկի մեր փոխարեն, որպեսզի ծառը, այնուամենայնիվ, լինի»,- ասել է Մայեդզավան:

«Սոյուզ-2.1ա» կրող հրթիռով «Սոյուզ ՄՍ-20» տիեզերանավի արձակումը Բայկոնուրի տիեզերակայանից նշանակված է դեկտեմբերի 8-ին Երեւանի ժամանակով 11:38-ին: Նրա անձնակազմում են՝ ռուսաստանցի տիեզերագնաց Ալեքսանդր Միսուրկինը, ինչպես նաեւ առաջին երկու տիեզերական զբոսաշրջիկները՝ ճապոնացի միլիարդատեր Մայեդզավան եւ նրա օգնականը՝ Հիրանոն: Սպասվում է, որ նրանք ՄՏԿ-ում (Միջազգային տիեզերակայան) կանցկացնեն 12 օր եւ Երկիր կվերադառնան դեկտեմբերի 20-ին Երեւանի ժամանակով 17:41-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031