«Աբովյանն արժանապատիվ  հասարակության համայնք է». Էդուարդ Բաբայան

Սիրելի՛ Աբովյան խոշորացված համայնքի բնակիչներ,

Շնորհակալ ենք ձեզ բոլորիդ, ովքեր իրենց մասնակցությամբ հաստատեցին կայացած և ուժեղ համայնք ունենալու մեր թիմի վճռականությունը և քվեարկեցին հօգուտ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տեսլականի։

Աբովյանն աշխատող քաղաքացու համայնք է, արժանապատիվ  հասարակության համայնք է, Դուք դա մի անգամ ևս ամրագրեցիք։

Մենք գիտակցում ենք, որ ծավալուն, պատասխանատու ճանապարհի առաջ ենք կանգնած՝ մեծ աշխատանք է սպասվում բոլորիս:

Մեր ծրագրի շուրջ հավաքված են մարդիկ, ովքեր այս ողջ ընթացքում, օրեր շարունակ պատասխանատու և պատվախնդիր աշխատանք են կատարել գեղեցիկ ընտրապայքար կազմակերպելու և նոր համայնքի նպատակադրումը յուրաքանչյուր մարդու հասցնելու համար:

Վստահեցնում եմ, յուրաքանչյուր քվեն՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի օգտին է եղել, իր ազդեցությունն է ունենալու նոր համայնքի կայացման ճանապարհին և դուք բոլորդ մեր համայնքինն եք:

Մենք այս հաղթանակով ազդարարում ենք նոր որակի ու կենսամակարդակի համայնք ունենալու տեսլականը։

Ի գործ, սիրելի՛ հայրենակիցներ…

Էդուարդ Բաբայան

Տեսանյութեր

Լրահոս