«Ադրբեջանը ՀՀ տարածքով ապրանքների փոխադրումը պետք է իրականացնի Մաքսային Միության մաքսային օրենսգրքով, այլ եղանակով բեռների փոխադրում թույլատրողը քրեական օրենսգրքով դավաճան է». Ամրամ Մակինյան

Փասռաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որևէ պայմանավորվածություն, որը հնարավորություն կտա այլ երկրի տարածքից ՀՀ տարածքով իրականացնել բեռների փոխադրում այլ կերպ, քան ստորև ներկայացվելիք Ընդհանուր կանոնների անտեսմամբ, ուղիղ կհիմնավորի այն, որ նմանօրինակ թույլտվություն տվող իշխանությունը հրաժարվել է սեփական ինքնիշխան տարածքի մի մասի նկատմամբ իր իրավազորությունից, ինչը քրեական օրենսգրքով նախատեսված դավաճանություն է…

Ուրեմն ուշադիր…

Եվրասիական տնտեսական միությունում իրականացվում է միասնական մաքսային կարգավորում, որը ներառում է Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, Միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս դրանց գտնվելու եւ օգտագործման կարգի ու պայմանների, դրանց մաքսային հայտարարագրման ու բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների,… հարաբերությունների կանոնակարգումը:

Կարճ ասած, Ադրբեջանը ՀՀ տարածքով ապրանքների փոխադրումը պետք է իրականացնի Մաքսային Միության մաքսային օրենսգրքով սահմանված կարգով ու պայմաններով և որևէ պատճառաբանությամբ այլ եղանակով բեռների փոխադրում թույլատրողը քրեական օրենսգրքով դավաճան է, իսկ ազգությամբ` թուրք…»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031