Բաժիններ՝

Վրաստանում հունվարից բարձրացվում են կենսաթոշակները

Վրաստանում 2022 թվականի հունվարի 1-ից բարձրացվում են կենսաթոշակները տարիքային թոշակառուների համար, ինչպես նաեւ ավելացվում է օգնությունը վետերաններին: Այդ մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ հանդես գալով կառավարության՝ դեկտեմբերի 6-ին կայացած նիստում:

Կենսաթոշակները կավելանան թոշակների ամենամյա ինդեքսացման շրջանակներում, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարի 1-ից, եւ այժմ վճարումներն աճելու են յուրաքանչյուր տարի՝ կախված տնտեսական գործոններից: Մինչեւ 70 տարեկան թոշակառուների համար կենսաթոշակը կաճի՝ հաշվի առնելով գնաճը, իսկ 70-ից բարձր տարիքի քաղաքացիների համար՝ հաշվի առնելով գնաճը եւ տնտեսական աճի 80 տոկոսը: «2022 թվականի հունվարից 70-ից ցածր տարիքի անձանց համար կենսաթոշակը սահմանվել է 260 լարիի (շուրջ 84 դոլար) չափով, իսկ 70-ից բարձր տարիքի անձանց համար՝ 300 լարիի (շուրջ 100 դոլար) չափով:

Բարձրլեռնային տարածաշրջաններում կենսաթոշակների չափը կկազմի 312 լարի՝ 70-ից ցածր տարիքի անձանց համար եւ 360 լարի՝ 70-ից բարձր տարիքի անձանց համար: Պատերազմի մասնակիցների ամեենամսյա օգնությունը 22 եւ 44 լարիից կավելանա մինչեւ 100 լարի»,-հայտարարել է Ղարիբաշվիլին: Վրաստանի պետբյուջեում կենսաթոշակներն ապահովելու համար 2022 թվականին պլանավորվում է ծախսել 2,9 միլիարդ լարի: Այսօրվա դրությամբ Վրաստանում թոշակն ըստ տարիքի վճարվում է կանանց՝ 60 տարեկանից իսկ տղամարդկանց՝ 65 տարեկանից: Ընդամենը Վրաստանում թոշակ է ստանում շուրջ 794,4 հազար մարդ, որոնցից 417,4 հազարը 70-ից բարձր տարիքի են, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս