
Խնկավանը ոռոգման ջրի խնդիր ունի. համայնքապետ

Արցախի Մարտակերտի շրջանի Խնկավան համայնքը ոռոգման ջրի խնդիր ունի: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Խնկավանի համայնքապետ Լորիկ Աբրահամյանը:
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ համայնքում 175 մարդ է ապրում:
«Գյուղի ազատ բնակֆոնդում 6 տուն ունենք, որոնք վերանորոգելուց հետո կարող ենք տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով իրենց բնակավայրերից տեղահանված մեր հայրենակիցներին:
Գյուղում գործում է տարրական դպրոց. միջին օղակի աշակերտները ուսում են ստանում հարևան Վաղուհաս գյուղի դպրոցում: Մանկապարտեզ չունենք. գյուղում նախադպրոցական տարիքի 17 երեխա ունենք: Համայնքային կենտրոնը, բուժկետը և ակումբը վերանորոգման կարիք ունեն:Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված չէ, սակայն անհրաժեշտությունն անպայմանորեն զգացվում է»,-ներկայացրել է Լ. Աբրահամյանը:
Նա ցավով տեղեկացրեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմում մեկ համագյուղացի է նահատակվել, 1-ը` վիրավորվել, մեկի ճակատագիրն էլ մինչ օրս շարունակում է անհայտ մնալ։ Անդրադառնալով գյուղացիների զբաղվածությանը՝ համայնքի ղեկավարն տեղեկացրել է, որ հիմնականում զբավում են գյուղատնտեսությամբ, որոշներն էլ աշխատում են «Բեյզ Մեթըլս» ընկերությունում: