Բաժիններ՝

Պարեկները Երևանի կենտրոնում տղամարդու դի են հայտնաբերել

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողները Հյուսիսային պողոտայում գտնվող աղբարկղների մոտ հայտնաբերել են տղամարդու դի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն մահացածի ինքնությունը բացահայտելու համար։

Ոստիկաններն ահազանգել են շտապօգնություն. ժամանած բժիշկներն արձանագրել են տղամարդու մահը:

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ ահազանգը ստացել են առավոտյան ժամը 10։53-ի սահմաններում, դեպքի առթիվ մանրամասներ հայտնի չեն։

«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, պատրաստվում են նյութեր։ Հայտնի չէ տղամարդու ինքնությունը, այլ մանրամասներ ևս»,- նշեց Գաբրիելյանը։

Ավելի վաղ լրատվամիջոցներում տարածվել էր, որ մահացածի մոտ հայտնաբերվել է 73-ամյա Ռ. Գյուլումյան անվամբ անձնագիր և ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031