Գիտնականները COVID-19-ով վարակման ավելի քան 265,8 միլիոն դեպք են հաշվել աշխարհում
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 6-ի առավոտվա դրությամբ կազմել է 265 միլիոն 854 հազար 752: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 255 հազար 648 մարդու:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 49 միլիոն 85 հազար 361 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 788 հազար 363-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 միլիոն 641 հազար 561-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել է 473 հազար 537 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 22 միլիոն 143 հազար 91 հիվանդացած, նրանցից մահացել Է 615 հազար 636 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը դեկտեմբերի 6-ի առավոտվա դրությամբ կազմելէ 676,2: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2423, Հնդկաստանում՝ 338, Բրազիլիայում՝ 2867 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: