«Հաղթելու ենք. Ժամը 9-ին կլսեք». Իշխանական թեկնածուին դուր չեկան լրագրողների հարցերը
Արագածոտնի մարզի Ապարան համայնքում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Էդգար Փարվանյանն ընտրատեղամասում պատասխանել է լրագրողների հարցերին:
Դիտարկմանը, թե 50 հոգանոց ցուցակում 24 հոգին, այդ թվում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցնողները, գործազուրկներ են, և հարցին՝ ի՞նչ են ցանկանում նրանք՝ որպես թեկնածու այս ընտրություններում առաձադրվելով աշխատա՞նք, Փարվանյանը պատասխանեց.
«Ո՛չ, եկել ենք մեր փորձն ու պրակտիկան ի շահ դնենք մեր ժողովրդի»:
Ճշգրտմանը, թե ո՞ր փորձը, նա պատասխանել է՝ աշխատանքային: Ի պատասխան հստակեցմանն էլ՝ ո՞ր փորձը, եթե չեք աշխատում, գործազուրկ եք, արձագանքել է.
«Հիմա չենք աշխատում, բայց աշխատել ենք»:
Անդրադառնալով ընտրվելու իր շանսերի, «նախկինների» հետ սերտ համագործակցելու մասին հարցերին՝ նա զայրացած նշել է.
«Ձեր մանիպուլյատիվ հարցերը գնացեք-ուղղեք ձեզ ուղղորդողներին»:
Մանրամասները՝ տեսանյութում: