Էդգար Սողոմոնյանը 15 վայրկյանում տապալեց մրցակցին

Նյու Յորքում դեկտեմբերի 4-ին կրկին համաշխարհային ռինգ բարձրանալով` ամերիկաբնակ մեր hայրենակից, «Դուքենդո-Ֆուլ կոնտակտ» կարատեի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Էդգար Սողոմոնյանը ECF գերծանր քաշային կարգի աշխարհի Գոտու համար մենամարտեց MATTHEW FAULKNER-ի հետ, ընդամենը 15 վայրկյանի ընթացքում գրանցեց հերթական հաղթանակը` նվաճելով MMA աշխարհի գոտին:

Ինչպեսև խոստացել էր` Էդգար Սողոմոնյանը հաղթանակը նվիրեց իր ընկերոջ` Եվրոպայի չեմպիոն Արմեն Ավետիսյանի հիշատակին: Շնորհավորում ենք մեր մարզիկին իր հերթական հաղթանակի և հայկական դրոշը բարձր պահելու համար: Հայազգի մարզիկի հաղթանակը յուրաքանչյուրինս է։

Մարզիկի պարգևատրման ժամանակ հնչում էր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը։ Էդգարը մրցահարթակ է բարձրացել իր ընկերոջ` Արմեն Ավետիսյանի լուսանկարով շապիկով` իր հաղթանակը նվիրելով երիտասարդ հասակում կյանքից հեռացած ծանրամարտի պատանիների Եվրոպայի չեմպիոն Արմեն Ավետիսյանին։

Հիշեցնենք նաև, որ ամռանն իր հերթական հաղթանակը գրանցելով՝ Էդգար Սողոմոնյանն այն նվիրել էր 44-օրյա պատերազմում զոհված մեր զինվորների հիշատակին և հայկական բանակի բոլոր զինվորներին, այդ թվում՝ իր երկու որդիներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031