Սիսավանում ոչ մեծ ակտիվությամբ բնակիչները մասնակցւմ են ՏԻՄ ընտրություններին

Արարատի մարզի Սիսավան համայնքի 13/30 ընտրատեղամասում ուղիղ ժամը 08:00-ին ընտրատեղամասի դռները բացվեցին:

Համայնքի բնակիչները ոչ մեծ ակտիվությամբ մասնակցում են ընտրություններին: Այս ընտրատեղամասում է քվեարկելու Սիսավանի գործող համայնքապետ, «Մեր հզոր համայնքը» կուսակցության ղեկավար Սպարտակ Թարթիկյանը, ում նախընտրական քարոզարշավն օրերս իրավապահների կողմից խոչընդոտվել էր:

Նշենք, որ մինչ այս պահին իրավիճակը հանգիստ է:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ)կուսակցության թեկնածուն Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանն է, իսկ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն Գագիկ Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031