Բաժիններ՝

ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգում երեխաներին ներարկել են COVID-19-ի դեմ ժամկետանց պատվաստանյութ

ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգում առնվազն 70 երեխաների COVID-19-ի դեմ ժամկետանց պատվաստանյութ են ներարկել պատրաստուկների պահպանման հարցում տեղի ունեցած սխալի պատճառով: Այդ մասին հաղորդվում է Փրինս-Ջորջեսի օկրուգի առողջապահության վարչության կայքում:

«Փրինս-Ջորջեսի օկրուգի առողջապահության վարչությունը 5-ից մինչեւ 11 տարեկան 70 երեխաների ծնողներին ծանուցել է, որ պատվաստանյութերի պահպանման հետ կապված սխալի պատճառով երեխաները նոյեմբերի 26-ին ստացել են ժամկետանց Pfizer պատվաստանյութի առաջին կամ երկրորդ չափաբաժինը»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է օկրուգի իշխանությունների կայքում:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, առողջապահական ծառայությունները երեխաներին հանձնարարել են պատվաստանյութի եւս մեկ չափաբաժին ստանալ ժամկետանցի փոխարեն՝ «COVID-19-ից առավելագույն հնարավոր պաշտպանություն ապահովելու համար»: Իշխանությունները հավելել են, որ ժամկետանց պատվաստանյութ ստացած երեխաների առողջությանը ոչինչ չի սպառնում:

«Մենք խորապես ցավում ենք սխալի համար եւ ներողություն ենք խնդրում ընտանիքներին պատճառած անհանգստության ու անհարմարության համար»,-հայտարարել է առողջապահության, սոցիալական ապահովության եւ կրթության հարցերով վարչակազմի ղեկավարի տեղակալ դոկտոր Ջորջ Ասկյուն: Իշխանությունները հավելել են, որ երեխաները, որոնք ստացել են ժամկետանց պատվաստանյութ, կկարողանան հատուկ մասնավոր կլինիկաներում կրկնապատվաստվել դեկտեմբերի 5-ին եւ 11-ին կամ մյուս բոլոր օրերին՝ օկրուգի սովորական կլինիկաներում:

Օկրուգի առողջապահության վարչությունը նոյեմբերի 19-ին ստացել է երեխաների համար Pfizer պատվաստանյութի 300 չափաբաժին՝ մինչեւ նոյեմբերի 24-ը պիտանելիության ժամկետով: Իշխանությունները հաղորդել են, որ HealthCare Dynamics International պատվաստանյութերի մատակարարը չի հասցրել 300 չափաբաժնից 70-ը ներարկել մինչեւ պիտանելիության ժամկետի լրանալը: Այդ պատվաստանյութերը դեն չեն նետել գործող արձանագրության համաձայն, բայց սխալմամբ տեղավորել են սառնարանում «նորմալ» չափաբաժինների հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս