
Ո՞ւմ է վերամկրտում Հայոց Եկեղեցին

Մեր Եկեղեցին նույնպես, լինելով Ընդհանրական Եկեղեցու անբաժանելի մի մասը, վերամկրտում է Ս. Երրորդության անունով չմկրտվածներին և հերետիկոսներին:
Հայոց Եկեղեցին չի ընդունում նաև աղանդավորական կամ զանազան կրոնական կազմակերպությունների կատարած մկրտությունները, քա-նի որ դրանք վավերական և օրինական չեն, քանզի իրենց բնույթով պարզ լվա-ցումներ են և չեն կարող ապահովել մարդու փրկագործությունը, ուստի նման դեպքերում անպայման կատարվում է Ս. Մկրտության խորհուրդը, որը երբեք չպետք է շփոթել կրկնամկրտության հետ:
Օր.` եթե Եհովայի վկաներ աղանդի կամ Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու (մորմոնների եկեղեցի) անդամը դարձի գա, ապաշխարի և ցանկություն հայտնի մկրտվելու Հայոց Եկեղե-ցում, ապա նրան կմկրտենք օրինավոր կերպով, քանզի նրանց կատարած խորհուրդը վավերական չէ:
Զաքարիա ծ. վրդ․ Բաղումյան