
Ի՞նչ հաճախականությամբ պետք է հաղորդվել

Ի՞նչ հաճախականությամբ պետք է հաղորդվել:
Այս հարցը շատ կարևոր է յուրաքանչյուր քրիստոնյայի հոգևոր կյանքի զորացման համար, քանզի առանց Ս. Հաղորդության՝ Տիրոջը մերձեցման, իմաստազուրկ է մեր կյանքը: Եթե մարդ հոգեպես և ֆիզիկապես պատրաստ է հաղորդվելու, ապա առանց վարանելու պետք է Ս. Հաղորդություն ստանա:
Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Ս. Հաղորդության խորհուրդը հաստատելիս չսահմանեց, թե քանի՛ անգամ պետք է հաղորդվել: Բայց Եկեղեցին հորդորում է հաճախակի հաղորդվել, եթե դրա համար որևէ խոչընդոտ կամ արգելք չկա: Չպետք է մոռանալ, որ Ս. Պատարագին մեր մասնակցությունը կատարյալ և ամբողջական է դառնում միայն այն ժամանակ, երբ մենք Ս. Հաղորդություն ենք ստանում:
Զաքարիա ծ. վրդ․ Բաղումյան