Բաժիններ՝

Պատահար «Հովիկ Հայրապետյան»-ի անվան ձիասպորտի կենտրոնի մոտ. կան տուժածներ

Դեկտեմբերի 4-ին, ժամը 21։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հովիկ Հայրապետյան»-ի անվան ձիասպորտի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 74/10 հասցեի մոտակայքում բախվել են «BMW» (վարորդ՝ Ռ․ Գ․, ծնված 1998 թ․) և «Mercedes C180» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1995 թ․) մակնիշի ավտոմեքենաները:

Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ժ․ Գ․-ին (ծնված 2000 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031