Բաժիններ՝

Գերեվարված արցախցին անասնապահ է, մեկուկես ամիս առաջ ադրբեջանցիները առեւանգել էին նրա կովերին. news.am

Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի գերեվարված բնակիչն անասնապահ է։ NEWS.am-ի տեղեկություններով՝ քաղաքացին գերեվարվել է իր անասուններին արածեցնելիս, քանի որ տեղանքում մոլորվել է։ Մոտ մեկուկես ամիս առաջ ադրբեջանցիները առեւանգել էին նրա կովերին եւ չէին վերադարձրել։ Մոտ 20 կով մնացել էր ադրբեջանցիների մոտ։

Ավելի վաղ Արցախի ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր, որ Ճարտարի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի անհետ կորել է։ Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ ԱՀ հիշյալ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին: Ընթանում են բանակցություններ քաղաքացուն վերադարձնելու ուղղությամբ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031