 
                        Ավտովթար Քրիստափորի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում
 
                                    Դեկտեմբերի 3-ին, ժամը 09:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քրիստափորի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «VAZ-2109» (վարորդ՝ Ժ. Մ., ծնված 1997 թ․) և «Mazda» (վարորդ՝ Ս. Ի., ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները փակել են «VAZ-2109» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղևոր Հ. Գ.-ին (ծնված 1958 թ․) դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Նաիրի» ԲԿ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        