
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 13.50C (1976 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -9.00C (1985 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 1.90C