Բաժիններ՝

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 76 քաղաքացի

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 76 քաղաքացի, այսպիսով մահերի թիվը երկրում հասել է 129․988-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Երկրում վերջին 24 ժամում գրանցվել է վիրուսի 3839 նոր դեպք, որից 623-ը հոսպիտալացվել է: Ընդհանուր առմամբ վարակված 6 մլն 125․596 քաղաքացիներից առողջացել է 5 մլն 901․532-ը:

3314 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապայի բաժանմունքներում:

57 մլն 867․860 իրանցիներ արդեն ստացել են պատվաստանյութի առաջին չափաբաժինը, երկրորդ չաբաժինը ստացել է 47 մլն 608․297 քաղաքացի: 1 մլն 145․493 իրանցի էլ արդեն ստացել է կորոնավիրուսի եմ պատվաստանյութի երրորդ՝ խթանիչ դեղաչափը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս