
Եղեգնաձոր-Գետափ ավտոճանապարհը երկկողմանի փակվել է

Դեկտեմբերի 2-ին, ժամը 13։42-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Եղեգնաձոր-Գետափ ավտոճանապարհի 2․5-րդ կմ-ին (մոտ 4․5 խմ):
Փրկարարները կատարել են տարածքի սահմանազատում, համայնքապետարանի կողմից կիրականացվեն համապատասխան աշխատանքներ։