
Սա հետապնդում է իմ անձի նկատմամբ, չեմ բացառում լիազորությունները դադարեցնելը. Զարուհի Նախշքարյան. ArmDaily.am

Բարձրագույն դատական խորհուրդը երեկ երկու որոշում հրապարակեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու Արդարադատության նախարարի միջնորդությունների վերաբերյալ։
Հարուցված վարույթներից մեկով ԲԴԽ-ն մերժեց միջնորդությունը, իսկ մյուս վարույթով ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավորին։ Դատավորի դեմ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստոյպա Սաֆարյանի դիմումի հիման վրա հարուցված է երրորդ վարույթը, որը կքննվի դեկտեմբերի 2-ին ժամը 15.00-ին։ Այս մասին գրում է ArmDaily.am-ը։
Եւ այսպես, առաջին վարույթի հիմքում այն էր, թե արդյոք դատավորը կարող է հայցը վերադարձնել ընդդատության կանոններով, թե ոչ։
Երկրորդ վարույթի հիմքում Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի գործն է, որով քննարկվում է, թե արդյոք դատավորը կարող է ինքնաբացարկի միջնորդությունը մերժել, եթե չի տեսնում անաչառության խնդիր։ Բանն այն է, որ նախկինում Զարուհի Նախշքարյանի տված հարցազրույցները, ելույթները, հայտարարությունները հիմք են տվել դիմողին պնդելու, թե այս գործով դատավորը պետք է ինքնաբացարկի միջնորդությունը բավարարել։
Նշենք, որ այդ հայտարարություններում դատավորը անդրադառնում էր դատական իշխանության անկախության պաշտպանության խնդրին։ Երրորդ վարույթը, որը դեռ պետք է քննվի, հարուցվել է այն հիմքով, թե արդյոք դատավորը դուրս է եկել հայցի սահմաններից, թե ոչ։
Ինչ վերաբերում է երկրորդ վարույթին, որով դատավորին խիստ նկատողություն է տրվել։ Վարույթի հիմքում նաեւ ArmDaily.am-ի հրապարակումներից մեկն է, որտեղ անդրադարձել են Դատավորների ժողովի ժամանակ Նախշքարյանի ելույթին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում