Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում․ մեքենան բախվել է ծառերին և կողաշրջվել․ վարորդը մահացել է. shamshyan. com

Հոկտեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 98 կմ հատվածում, բախվել են Տավուշի մարզի բնակիչներ, 51-ամյա Պողոս Ղազարյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի և 63-ամյա Նաիրի Մանուչարյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել: Վարորդ Պ. Ղազարյանը տեղում մահացել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, 2-րդ դասակի հրամանատար Կարեն Աբազյանի և 1-ին դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նյութն ամբողջական սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս