Բաժիններ՝

Հովհաննես Բաչկովը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և շարունակում է պայքարը

Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը գեղեցիկ հաղթանակ է տոնել ադրբեջանցի Մալիկ Հասանովի նկատմամբ։ 1/16 եզրափակչում մեր մարզիկը պարզապես ջախջախել է ադրբեջանցի մարզիկին։

Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, մեկնարկային րոպեներից Բաչկովը հարվածի տակ է առել ադրբեջանցուն և առաջին ռաունդում հաղթել 3։2 հաշվով։ Երկրորդ ռաունդում ռինգի մրցավարն ամեն ինչ արել է, որպեսզի խանգարի հայ մարզիկին` նույնիսկ նկատողություն է տվել, բայց կողային մրցավարները 4:1 հաշվով առավելությունը տվել են Բաչկովին։

3-րդ ռաունդում նույնպես Բաչկովի առավելությունը ակնառու է եղել և նա կարևոր հաղթանակ տոնելով՝ դուրս է եկել 1/8 եզրափակիչ։ 1/8 եզրափակչում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս