Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2193, մահվան՝ 55 նոր դեպք
Հայաստանում հոկտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2193 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 306 739-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 52 քաղաքացի, մահացածների թիվը 6284 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հոկտեմբերի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1291 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 55 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7575-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1578 է, ընդհանուր առողջացածներինը՝ 267 514, փաստացի բուժվողներինը՝ 31 650: Մեկ օրում արվել է 14 574 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 080 843 թեստավորում: