Բաժիններ՝

Ստեփանավանի ոստիկաններն անասնագողություններ են բացահայտել

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Տաշիր քաղաքի բնակիչ, 41-ամյա մի տղամարդ ամիսներ առաջ Բովաձոր բնակավայրից ձի է գողացել։

Նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառվել էր 250 հազար դրամի վնաս։ Կասկածվողը հայտնաբերվել ու ներկայացվել է Ստեփանավանի քննչական բաժին։

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ տղամարդը էլի էր անասնագողություններ արել։ Մի դեպքով գողոնը հայտնաբերվել է։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031