Նատալիա Օրեյրոն առաջիկայում ռուսական անձնագիր կստանա
Բուենոս Այրեսում բնակվող ուրուգվայցի դերասանուհի Նատալիա Օրեյրոն մոտ ապագայում ռուսական անձնագիր կստանա: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել են Արգենտինայում ՌԴ դեսպանատնից։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ստորագրել է հրամանագիր՝ Նատալիա Օրեյրոյին և նրա որդուն Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու մասին։ Դերասանուհին դա մեծ պատիվ է համարել:
«Առաջիկայում նախատեսվում է Նատալյա Օրեյրոյին ռուսական անձնագրի հանձնման արարողություն»,- ասել է դեսպանատան ներկայացուցիչը։