Գինցբուրգը գնահատել է քովիդի դեմ քթային պատվաստանյութի գործողության ժամկետը
Գինցբուրգը տեղեկացրել է, որ քթային պատվաստանյութը Քովիդ-19-ից կպաշտպանի ամենաքիչը կես տարի։
Այս մասին կարդում ենք Ria.ru-ում։
Գամալեայի անվան էպիդեմիոլոգիայի և միկրոկենսաբանության հետազոտական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը լրատվական գործակալությանը հայտնել է, որ քթային պատվաստանյութով հնարավոր է պատվաստվել յուրաքանչյուր կես տարուց ոչ շուտ։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Спутник V, ապա նաև՝ քթային պատվաստանյութով պատվաստումն ամենայն հավանականությամբ լիակատար պաշտպանություն կապահովի ոչ միայն Քովիդ-19-ի ծանր ընթացքից, այլև սկզբունքորեն նաև կորոնավիրուսով վարակվելուց։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի կեսին ՌԴ առողջապահության նախարարությունը թույլատրեց քթային պատվաստանյութի կլինիկական հետազոտությունները։
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ավելի վաղ ասել էր, որ բժիշկն իրեն խորհուրդ է տվել՝ որպես լրացուցիչ պաշտպանության միջոց` կիրառել նաև քթային պատվաստանյութը։ Նա, սակայն, շեշտել է, որ դա առանց հիմնական պատվաստանյութի արդյունավետ չէ, և վակցինացիան շարունակում է մնալ Քովիդից պաշտպանության ամենահուսալի միջոցը։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը