Արեգակի վրա տեղի է ունեցել X կարգի հզոր բռնկում
Արեգակի վրա X կարգի արեւային հզոր բռնկում է գրանցվել հոկտեմբերի 28-ի երեկոյան: Այդ մասին հաղորդվում է Գիտությունների ակադեմիայի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի կայքում: Բռնկումն սկսվել է Երեւանի ժամանակով 19:17-ին եւ տեւել է 31 րոպե:
Իսկ ընդամենը երկու օրվա ընթացքում Արեգակի վրա տեղի է ունեցել 28 թույլ, միջին եւ ուժեղ բռնկումներ, նշվում է կայքում:
Լաբորատորիայի կայքում բռնկման ակտիվության ինդեքսը բարձրացված է մինչեւ «նարնջագույն» եւ միայն մի փոքր է մնացել մինչեւ «կարմիր մակարդակի» հասնելը: Բռնկումները պսակային նյութերի արտանետումներն են աստղի մակերեւույթից: Արտանետման վայրից եւ ուղղությունից կախված՝ պլազմայի ամպը կարող է պատել Երկիրը կամ անցնել կողքով:
Առաջին դեպքում նման իրադարձությունները մագնիսային փոթորիկներ են առաջացնում Երկրի մագնիսոլորտում: ՌԻԱ Նովոստիին առայժմ չի հաջողվել լաբորատորիայի աշխատակիցներից մեկնաբանություններ ստանալ Երկրի համար Արեգակի վրա տեղի ունեցած բռնկման հետեւանքների վերաբերյալ: