
Խավին ընդունել է «Բարսելոնայի» առաջարկը

«Ալ-Սադդայի» գլխավոր մարզիչ Չավին շուտով կգլխավորի «Բարսելոնան»:
Կատալոնացի նախկին խաղացողը համաձայնել է գլխավորել «Բլաուգրանան», հայտնում է Mundo Deportivo-ն:
Միաժամանակ, պաշտոնական նշանակման համար կողմերը պետք է պայմանավորվեն մի քանի հարցերի շուրջ։ Նախ անհրաժեշտ է լուծել Խավիին «Ալ-Սադդի» հանդեպ պարտավորություններից ազատելու հարցը։
Երկրորդ՝ պետք է համաձայնեցնել Խավիի մարզչական շտաբը և նրա անդամների աշխատավարձերը։
Կատալոնական RAC1 ռադիոկայանը հաստատում է Չավիի համաձայնությունը։ Նրա խոսքով՝ իսպանացի մասնագետը կգլխավորի «Բարսելոնան» միջազգային խաղերի ընդմիջումից հետո և նոր կարգավիճակով իր նորամուտը կանցկացնի նոյեմբերի 21-ին «Էսպանյոլի» դեմ խաղում։
Սիրարփի Աղաբաբյան