![](/banners/BeFunky-design.jpg)
«Հարց առողջապահության նախարարի աթոռային ֆոնդը սպառած տիկնոջը». Ռոբերտ Հայրապետյան
![](https://168.am/wp-content/uploads/2021/07/Robert-Hayrapetyan-4.jpg)
Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարց առողջապահության նախարարի աթոռային ֆոնդը սպառած տիկնոջը.
2021 թվկանի հուլիսի 29-ին կառավարության նիստով որոշվեց 3 մլրդ 459 մլն դրամ հատկացնել Սինոֆարմ ու Պֆայզեր պատվաստանյութեր գնելու համար:
2021 թվկանի հոկտեմբերի 28-ի դրությամբ Հայաստանում Պֆայզեր պատվաստանյութը առկա չէ: Քաջ գիտակցում եք, որ բնակչության մի ստվար զանգված սպասում է Պֆայզերին, որպեսզի պատվաստվի համավարակի դեմ, բայց այն Ձեր աննախադեպ անգործության արդյունքում դեռ չկա:
Ի՞նչի վրա են ծախսվել այդ գումարները և ի՞նչու մինչև այսօր Հայաստանում չկա Պֆայզեր տեսակի պատվաստանյութը»: