
Մանուէլ Պետրոսյանը և Աննա Սարգսյանը հաղթանակով մեկնարկեցին Grand Swiss-ում

Հայկական շախմատի ներկայացուցիչները մեկնարկեցին Grand Swiss միջազգային մրցաշարում: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը: Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեց, իսկ Մանուէլ Պետրոսյանը հաղթեց:
Կանանց մրցաշարում Աննա Սարգսյանը հաղթանակ տարավ, իսկ Էլինա Դանիելյանը` պարտվեց:
Տղամարդկանց և կանանց մրցաշարերի հաղթողները իրավունք կնվաճեն մասնակցելու աշխարհի առաջնության ընտրական մրցապայքարին։ Մրցաշարերը, որոնք տեղի են ունենում Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, կընթանան հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը: