
Դավիթ Գևորգյանն ազատվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից

Կառավարության որոշմամբ Դավիթ Գևորգյանն ազատվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից: Այդ մասին որոշումն ընդունվեց այսօրվա նիստում:
Գևորգյանը պաշտոնից ազատման դիմում էր գրել հոկտեմբերի 27-ին: Կառավարության նիստի օրակարգում է Արագածոտնի մարզպետի պաշտոնում Ռազմիկ Պետրոսյանին նշանակելու որոշման նախագիծը: