
Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիներն ամեն օր նոր կարգ են սահմանում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում, որն այժմ գտնվում է ադրբեջանցիների տնօրինության տակ, ամեն օր նոր կարգ են սահմանում: Մեր հայրենակիցներից մեկն օրերս անցել է այդ ճանապարհով եւ լուսանկարել «Բարի գալուստ, Ադրբեջան» ցուցանակը։
Սա չի վրիպել պոստ պահող ռուսների ու ադրբեջանցիների աչքից: Նրանք կանգնեցրել են մեքենան եւ ասել, որ ադրբեջանական օրենսդրության համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիներն իրավունք չունեն լուսանկարել իրենց անցակետերը եւ տուգանվում են 100 հազար դրամով: Բանակցությունների արդյունքում եկել են կոմպրոմիսի` քաղաքացին ջնջել է լուսանկարը եւ շարունակել ճանապարհը:
Նշենք, որ, բացի այդ, ժամը մեկ են թույլատրում այդ ճանապարհով մեքենաների անցումը` մեքենաները սահմանակետում հավաքվում եւ սպասում են»: