
Պեկինի Ձմեռային oլիմպիական խաղերի ավանը կբացվի հունվարի 27-ին

Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի մարզիկների և պատվիրակությունների համար նախատեսված ավանը կբացվի 2022 թվականի հունվարի 27-ին: Այս մասին հայտնում են Խաղերի կազմակերպիչները: Օլիմպիական խաղերի կրակը, որը վառվել էր հունական Օլիմպիա ավանում, հատուկ չվերթով Պեկին է հասել հոկտեմբերի 20-ին:
24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022 թվականի փետրվարի 4-20-ը: Պեկինն առաջին քաղաքն է պատմության մեջ, որն ընդունել է թե ձմեռային, թե ամառային խաղերը: Խաղերին կմասնակցեն 4000-ից ավելի մարզիկներ 95 երկրից: 7 մարզաձևերում կխաղարկվեն 109 մեդալային հավաքածուներ: