Բաժիններ՝

Հրդեհ՝ Հրազդանի շենքերից մեկում․ կա տուժած

Հոկտեմբերի 26-ին, ժամը 17։02-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարները բնակարանից դուրս են բերել տան բնակիչ Գ․ Հ․-ին (ծնված 1960 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտա­լացվել է Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:26-ին, մարվել՝ 17:39-ին: Բնակարանի ննջասենյակում այրվել է գույք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031