Բաժիններ՝

Փակ տարածքներում դիմակ չկրողները կտուգանվեն 10.000 դրամով․ Ոստիկանությունը վաղվանից ուժեղացված հսկողություն կիրականացնի. factor.am

Factor.am-ի տեղեկություններով, վաղվանից Ոստիկանությունը վերսկսելու է ուժեղացված հսկողություն իրականացնել փակ տարածքներում դիմակ կրելու պահանջի կատարման հետ կապված։ Բոլոր այն քաղաքացիները, որոնք խանութներում, երթուղային տաքսիներում, ավտոբուսներում, ժամանցի վայրերում և այլ փակ տարածքներում առանց դիմակի կլինեն, կտուգանվեն 10.000 ՀՀ դրամի չափով։ Կայքի աղբյուրի փոխանցմամբ՝ կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության բոլոր խիստ միջոցներ։

Դիմակ կրելուց չի ազատում պատվաստված կամ կորոնավիրուսով վարակված և բուժված լինելու հանգամանքը։ Ըստ մասնագետների՝ թեև պատվաստումը հիմնականում կանխում է հիվանդության ծանր ընթացքը և նվազեցնում մահացության ցուցանիշները, սակայն ամբողջությամբ չի կարող կանխել վիրուսի շրջանառությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս